News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Այս  մասին այսօր  լրագրողների   հետ  զրույցում  ասել է  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը, փոխամցում է «Արցախպրես»–ը:

Նրա  խոսքով՝   Հայաստանի  եւ  Ադրբեջանի  արտգործնախարարների  ցանկացած    հանդիպումից  առաջ եւ  հետո     երկու   գերատեսչությունների  ղեկավարները    քննարկումներ  են   ունենում:  «Մենք    մշտապես  կարեւորել ենք Արցախի  մասնակցությունը  բանակցային  գործընթացին, եւ այն  մեր  օրակարգային  հարցերից   է: Ուրախալի  է, որ  Հայաստանի   նոր իշխանություններն    ավելի  ակտիվ   են այդ  հարցն  առաջ  տանում,  եւ  համոզված եմ, որ  այն  կունենա  իր  դրական  արդյունքները»,-ավելացրել  է  Մ. Մայիլյանը:

Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային  ամբողջականության  վերականգնման    մասին՝    Մ.  Մայիլյանը  մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության  վերակամնգնումը  մեր    առաջնահերթություններից  է. չէ-որ  Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի     որոշ   հատվածներ դեռեւս  գտնվում  են  Ադրբեջանի   օկուպացիայի  տակ: Մենք  ժամանակ առ  ժամանակ  այդ  հարցը  բարձրաձայնելու ենք՝    հանրային  հնչեղություն տալու  համար: Թող  ոչ  ոք  չմտածի, որ  իրենց տարածքային  ամբողջականությունն   ավելի    կարեւոր  է, քան   Արցախինը: Մենք  հետամուտ  ենք, որ  Արցախի  տարածքային  ամբողջականությունը  վերականգնվի: Եթե որոշ   մարդիկկանց  համար     դա  տարածք է, մեզ  համար  այն  հայրենիք  է, որն ամրագրված  է      ԱՀ  Սահմանադրության  մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ