News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հուլիսի 5-ին,  ընդունել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ բ. գ. դ. Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրել է համագումարի մասնակիցներին՝ տեղեկություններ փոխանցելով համագումարի ընթացքի և արձանագրված արդյունքների մասին:

Այնուհետև Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ անվանի հայ բժիշկների` Հայաստանում մեկտեղվելու առիթով: Հայոց Հայրապետը գովելի և խրախուսելի նկատեց նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը ի նպաստ հայրենիքի առողջապահության ոլորտի բարելավման և բժշկագիտության զարգացման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համագումարները առիթ կդառնան աշխարհի տարբեր երկրներում և հայրենիքում իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրած հայ բժիշկների ներուժի համախմբման և դրա ծառայեցման ազգի զավակների առողջության պահպանմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ նման գործակցություն արդեն իսկ ձևավորվել է և բարի պտուղներ տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և այլ բուժ. հաստատություններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց համագումարի աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ այն կբացահայտի և իր աշխատանքներում կընդգրկի նորանոր բժիշկների:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու ներկայիս կացությանը, գործունեությանը, եկեղեցականության պատրաստության ընթացքին և իրականացվող ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ