News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում hուլիսի 5-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց Հայաստանի հետ սերտ համագործակցությունը։ Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի՝ “Global Compact for Migration” փաստաթղթին ցուցաբերած աջակցության համար։ Ֆ. Գրանդին անդրադարձավ իր մանդատի շրջանակներում իրականցվող աշխատանքներին։

Ա. Հովհաննիսյանը Ֆ. Գրանդիին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները և տարածաշրջանային առկա մարտահրավերները։ Նա անդրադարձավ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր փախստականների ընդունման գործում Հայաստանի կառավարության կողմից իրակացվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փախստականներին վերաբերող արդի հիմնահարցերի, գերագույն հանձնակատարի գրասենյակի գործունեության և առաջիկայում դրա շրջանակներում կայանալիք հանդիպումների ու միջոցառումների շուրջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ԱԽ-ն մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիսում հումանիտար իրավիճակի վատացման վտանգների հետ
Անվտանգության խորհրդի այսպիսի հայտարարությունները փոխզիջմամբ են ընդունվում․․․
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության եւ ջանքերը համադրելու հնարավորությունները...
ՄԱԿ-ում հայտարարել են, որ միջուկային պատերազմի վտանգներն աճում են
Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում են միջուկային հակամարտության աճող վտանգի մասին․․․
Իրանի հարցով ՀՀԳՊ-ն պետք է պահպանվի․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար․․․
Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար. ՄԱԿ
Մահապատժի տեսանյութը տեղադրվել է սոցցանցում...
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի
Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ