News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաեւ, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ:

Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեեւ հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով:

Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ եւ երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել եւս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա եւ թերեւս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաեւ հանդիպում այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր եւ Պապի հետ հանդիպումը:

Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաեւ, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը:

Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան եւ Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանին: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը:

Տեղ գտե՞լ է դրանում Երեւանի համար ներկայումս կարեւոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երեւանի հետ կքննարկի երկկողմ ձեւաչափով:

Անկասկած է նաեւ, որ Փաշինյան-Պուտին ձեւաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է եւ չի սահմանափակվում գազով, եւ ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերեւս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր եւ միաժամանակ կենսական ու կարեւոր անհրաժեշտություն է ամենեւին ոչ միայն Հայաստանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում
Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին...
Ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում կարեւորագույն զսպիչ գործոն է․ ՀՀ ՊՆ
Այս իրադարձությունները, նրա խոսքերով, դարձել են հիմնաքար գլոբալ անվտանգության համակարգի ձեւավորման մեջ․․․
Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը հարաբերությունների կարեւոր տարրերից մեկն է․ ՌԴ դեսպանություն
Ռուս դիվանագետը նկատեց, որ հասարակության այսպիսի հարգալից վերաբերմունքը սխրանքին հիմնված է դրա հսկայական նշանակության խորը ըմբռնման վրա․․․
Ռուսաստանը 2,8 մլն դոլար կտրամադրի Հայաստանի երկու մազերի զարգացման համար
Ռուսական ORSIS-ը պատասխանել է ՀՀ ՊՆ-ին ռազմականի փոխարեն որսորդական նշանոցների վաճառքի մասին մեղադրանքներին
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS ապրանքանիշով հրացանների արտադրողը) դատական կարգով կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից արված հայտարարությունը...
Անում ենք ամեն ինչ, որ աշխարհն անվտանգ դառնա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Ուզում եմ ընդգծել միջազգային ասպարեզում ռուս եւ հայ դիվանագետների սերտ համագործակցությունը․․․