News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանի, Մոսկվայի եւ Անկարայի միջեւ եռակողմ գագաթնաժողովը, որն ուղղված է սիրիական ճգնաժամի կարգավորման քննարկմանը, տեղի կունենա օգոստոսին Թուրքիայում, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին:

«Հանդիպումը հիմնականում կանցկացվի Իդլիբի եւ Սիրիայի այլ հատվածների հարցով, ընդհանրապես անվտանգությանը, անցումային գործընթացներին, սահմանադրական հանձնաժողովին եւ վերաբնակեցմանն առնչվող իրավիճակի հարցով»,- ասել է Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով եւս մեկ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ:

«G20 գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել քառակողմ հանդիպման շուրջ՝ անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցածի նման... Քառակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ ԳՎ ուղեւորվելուց առաջ»,- նշել է նա:

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Սիրիայում հաշտեցման 3 երաշխավոր երկրներն են:

Այս երկրների առաջնորդները պարբերաբար հանդիպում են Սիրիայում ընթացիկ իրավիճակի քննարկման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ