News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յուտան ամերիկյան նահանգներից մեկն է, որտեղ ուսուցիչներին թույլատրվում է զենք կրել դպրոցում, տեղեկացնում է Associated Press-ը։

Որոշ այլ նահանգներ, օրինակ՝ Ֆլորիդան եւ Տեխասը, հատուկ ծրագրեր ունեն, որոնք թույլ են տալիս կոնկրետ ուսուցիչների դպրոց գնալ զինված։

Համաձայն Յուտայի օկրուգի շերիֆ Մայք Սմիթի հայտարարության՝ դպրոցներում զենք կրելու տարածումն ավելի անհրաժեշտ է դարձնում հրաձգության մարզումների անցկացումը։

«Եթե ուսուցիչները պատրաստվում են դպրոց բերել իրենց զենքը, եկեք համոզվենք, որ նրանք գիտեն ինչպես անվտանգ օգտագործել այն»,- ասել է շերիֆը։  

Ներկայում ոստիկանության ղեկավարությամբ կրակել սովորում են ավելի քան 30 ուսուցիչներ։

Ուսուցման մեջ են մտնում հանցագործներին զինաթափելը, զենքից օգտվելու հրահանգները, ինչպես նաեւ այն, թե մարմնի որ մասերին կարելի է կրակել, ինքնապաշտպանության հնարքները, բուժօգնության տրամադրումը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ