News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կարևորելով արևի նշանակությունը վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շարքում` SolarOn-ը ՀՀ Սահմանադրության օրվա տոնական տրամադրությունը լրացրեց շրջակա միջավայրի պահպանության,  վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հանդեպ հետաքրքրությամբ ու տեղեկատվությամբ (ֆոտոռեպորտաժ

«Պրոֆպանել» ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը նշեց, որ արևը մեզ համար կարող է շատ ավելի օգտակար լինել, քան մենք պատկերացնում ենք, եւ այս միջոցառման միջոցով իրենք փորձել են ցույց տալ դրա բոլոր հնարավորությունները։

«Ցանկություն ունենք «Արեւի օր» միջոցառումը դարձնել ամենամյա, որպեսզի բոլորն իմանան այս նոր տեխնոլոգիաների մասին, որոնք թույլ են տալիս արեւից էլեկտրականություն ստանալ, որ այն բոլորին հասանելի դառնա, քանիոր այն ամեն օր արտադրում է ահռելի էներգիա, եւ մենք պետք է սովորենք օգտագործել այն»,– ասաց Արթուր Ալավերդյանը։

Նրա խոսքով ՝ SolarOn-ը արդյունավետ, շահութաբեր եւ մաքուր արեւային աղբյուր է, որը Հայաստանի էներգետիկայի ապագան պետք է լինի։

«Հայաստանի արտադրած արեւային վահանակներն այսօր նաեւ արտահանվում են 3 երկրներ ՝ Ուկրաինա,  Ռուսաստան եւ Վրաստան։ Երկրների քանակը պետք է ավելացվի, առաջին հերթին ՝ եվրոպական երկրներ եւ Միացյալ Նահանգներ»,–ասաց «Սոլարոն» ընկերության հիմնադիրը։

«Արևի օրը» բարձր տրամադրությունն ապահովեցին  DJ Leo-ն, Marbey-ը,  Ջիվան Խաչատրյանը, Արևո Գրիգորյանը և Արփի Շահնուբարյանը։

Կարապի լճի շրջակայքում ողջ տոնակատարության ընթացքում իրականացվեցին զանազան գիտական փորձեր, որոնք ներկայացրեցին արևից ստացվող էներգիայի հնարավորություններն ու առավելությունները։ Գիտական փորձերին մասնակցում էին նաեւ տոնակատարությանը ներկա քաղաքացիները։

«Պրոֆ պանել» ընկերությունում համոզված են, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել կյանքի որակը և խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:

Նշենք, որ «Պրոֆ պանել» ընկերությունը իր SolarOn ապրանքանշանով հիմնադրվել է 2012 թվականին և հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերությունը:  Ընկերության արտադրական հզորությունը հասնում է ավելի քան 60 մեգավատի:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ