News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած վթարից 4 հոգի տարբեր չափի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է «Արմենիա»  ԲԿ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

«3 հիվանդների վիճակն էլ ծայրահեղ ծանր է, նրանք հոգեբանական շոկի մեջ են գտնվում»,-ասաց նա նշելով, որ վիրավորներից 2-ը կին են, մեկը տղամարդ:

Նշենք, որ կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Գագիկ Ղուկասյանի հարազատների խոսքով, մարմնի մոտ 15 տոկոսն այրված է, շնչառական ուղիներն են այտուցված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազել»-ը սպասարկում էր Արարատ-Երասխ երթուղին:

Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ