Եվրոպայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, հայտարարել է 18 000 աշխատատեղեր կրճատելու որոշման մասին առաջիկա երեք տարիների ընթացքում՝ որպես իր կտրուկ վերակազմակերպման մաս, հաղորդում է BBC News-ը:
Բացի այդ, բանկը հայտարարել է, որ սպասում է երկրորդ եռամսյակում 2.8 մլն եվրոյի չափով կորուստների մասին զեկույցը բիզնեսի տատանումների համար վճարելու համար:
Ներկայցումս Deutsche Bank-ը նշում է, որ հենց մասնագետները կենթարկվեն կրճատման:
Ընդ որում՝ բանկը տեղեկացրել է, որ մտադիր է ամբողջովին դադարեցնել գործողությունները, որոնք կապված են ակցիաների առուվաճառքի հետ, որոնց մեծ մասն անցկացվում է Լոնդոնում եւ Նյու Յորքում:
Դա թույլ կտա բանկին խնայել 17 մլրդ եվրո 2022 թվականին: