News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում սկսել են մշակել 29SS սուզանավերի նախագիծը, որոնք կփոխարինեն 2009 թվականին ստեղծված «Սորյու» դասի դիզել-էլեկտրական սուզանավերին, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Navy Recognition-ին:

Նոր սերնդի սուզանավերի ստեղծմամբ կզբաղվի Mitsubishi Heavy Industries (MHI) ընկերությունը: Հաղորդվում է, որ նախագիծը պատրաստ կլինի 2020 թվականին, իսկ առաջին սուզանավը կտրվի շահագործման 2031 թվականին:

Նոր սուզանավերի կորպուսը ամբողջովին կկրկնի նախորդի ձեւը, սակայն կունենա ավելի լավ հիդրոդինամիկա սուզանավի վերին հատվածում աշտարակ հիշեցնող կառուցվածքի շնորհիվ, եւ կորպուսի վրա կտեղափոխեն հորիզոնական ղեկեր: Դա կօգնի մեծացնել նավի արագությունը:

«Սորյու» տեսակի սուզանավերը Ճապոնիայում ստեղծված ամենախոշոր հետպատերազմյան սուզանավերն են: Ինչպես հաղորդում է Navy Recognition-ը, դրանք հաճախակի անվանվում են ամենաբարձր տեխնոլոգիական եւ անաղմուկ դասի սուզանավեր սովորական էներգետիկ սարքավորմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ