News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Մամուկա Բախտաձեն քննադատել են Վլադիմիր Պուտինին հասցեագրած «Ռուսթավի 2» ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի բառերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդավարը «P.S.» հեղինակային հաղորդումը սկսել էր Պուտինին ուղղած ռուսերեն վիրավորանքով:

Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր քննադատել են Գաբունիայի վարքագիծը եւ մտավախություն հայտնել, որ դա կարող է միայն սրել ռուս-վրացական հարաբերությունները:

Զուրաբիշվիլին դատապարտել է հեռուստահաղորդավարի բառերը: Նրա կարծիքով՝ այդպիսի գործողությունները ծառայում են «կա՛մ նոր պատերազմ սկսելուն, կա՛մ դա չավարտված հեղաշրջման ռեւանշ է»:

«Հայրենասիրությունը այլ բան է, եւ երկրի շահերի պաշտպանությունը  տեղի չի ունենում  ագրեսիայով, ապակայունացմամբ եւ անկարգություններով: Մեր ճանապարհը խաղաղ ճանապարհն է, մեր հեռանկարը Եվրոպան է, իսկ մեր ուժը՝ կայունությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ Գաբունիայի խոսքերն ուղղված են Վրաստանի դեմ։

«Նա արել է այն, ինչը թույլ չի տրվում Վրաստանին։ Դա կոչվում է պետական շահերի վնասում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Իր հերթին, վարչապետը հաղորդավարի ստեղծած իրավիճակն անվանել է զզվելի սադրանք։

«Այն, ինչ մենք այսօր տեսանք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երկրի ապակայունացման փորձ։ Դա միանգամայն անընդունելի է»,- գրել է վարչապետը «Թվիթերում»։

Ավելի վաղ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ասել էր, որ անընդունելի է համարում հայհոյանքն ուղիղ եթերում, բայց հրաժարվել է ներողություն խնդրել պատահածի համար։ Նա նաեւ նշել է, որ կիսում է հաղորդավարի դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ