News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունն անհնագստություն է հայտնել Իրանի մտադրության հետ կապված՝ սկսել 3,67 տոկոսի մակարդակից բարձր ուրանի հարստացումը, եւ կոչ է անում անհապաղ վերադառնալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոսի Նիսիմուրան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեղյակ ենք իրանական կողմի հայտարարություններին. դրանք մեզ լրջորեն անհանգստացնում են։ Մենք կողմ ենք կայունությանը Մերձավոր Արեւելքում եւ կոչ ենք անում Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը եւ խախտումներ թույլ չտալ»,- ընդգծել է նա։ Նիսիմուրան նաեւ նշել է, որ ճապոնական կողմը հույս ունի, որ առաջիկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կկարողանա ստուգել, թե արդյոք Իրանը կատարել է այն քայլերը, որոնց մասին հայտարարել է անցած հանգստյան օրերին։

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին տեղեկացրել է, որ Թեհրանը հուլիսի 7-ից  անցնում է ԳՀՀԾ պարտավորությունների կրճատման երկրորդ փուլին եւ սկսում է ուրանի հարստացումը 3,67 տոկոս մակարդակից ավելի։ Առաջիկայում Թեհրանը մտադիր է հասնել  ուրանի հարստացման հինգտոկոսանոց մակարդակի, ինչն անհրաժեշտ է «Բուշեհր» ատոմակայանի էներգաբլոկների սնուցման համար։ Փոխնախարարի խոսքով՝ միջուկային գործարքի պարտավորությունների կրճատումը տեղի կունենա ամեն 60 օրը մեկ, եթե դրա մասնակիցները չպահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ