News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջին գերարագ երկաթուղին սկսել է գործել չինական Հայնան հարավային կղզենահանգի վարչական Հայկոու կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով China Daily-ին։

Երկաթուղու երկարությունը, որը կենտրոնը կապում է արվարձանային Հայկոուի հետ, 38 կիլոմետր է։ Գնացքները դրանով երթեւեկում են ամեն 15 րոպեն մեկ՝ առավոտյան 06.30-ից մինչեւ 23.00-ն։ Առավելագույն արագությունը ժամում 150 կիլոմետր է։

Ինչպես գրում է թերթը, երթեւեկության երկու ծայրերի միջեւ ժամանակը կազմում է մոտ 30 րոպե։ Առաջ այդ երթուղին հաղթահարելու համար պահանջվում էր մոտ 2 ժամ։

«Արագ գնացքը կարող է տեղափոխել 756 ուղեւոր»,- ասել է Հայկոուի քաղաքապետի տեղակալ Սուն Ֆանը։- Անգամ լրիվ ծանրաբեռնվածության դեպքում գնացքը կարող է զարգացնել առավելագույն արագություն»։

Չինաստանն ունի աշխարհում ամենաերկար գերարագ երկաթուղու ցանցը։ Չինաստանի պետական China Railways կորպորացիայի տվյալներով՝ 2018 թվականի վերջին դրանց ընդհանուր երկարությունը կազմում էր մոտ 29 հազար կիլոմետր։ Կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2025 թվականն այդ ցուցանիը կհասնի 38 հազար կիլոմետրի։

2025-ի վերջին Չինաստանի երկաթուղու ընդհանուր երկարությունը պետք է հասնի 175 հազար կիլոմետրի։ 2017-ի վերջին այդ ցուցանիշը 127 հազար էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ