News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վրաստանում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ունեցանք երեք զոհ. վիրավորներից երկուսը ծանր վիճակում են՝ վարորդը եւ իր որդին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ երեք Վրաստանում են եղել եւ վիրավորներին այցելել են առողջապահության եւ ԱԻ փոխնախարարները:

Նրա խոսքով, մյուս երեք վիրավորների վիճակը մի քիչ ավելի լավ է, նրանց այսօր շտապօգնության մեքենաներով կտեղափոխեն Հայաստան, հայկական մեքենաները սահմանին կդիմավորեն կբերեն:

«Ծանր երկու վիրավորների վիճակից ելնելով այսօր կամ վաղը, եթե անհրաժեշտ լինի, կարող է սանիտարական ուղղաթիռով տեղափոխենք Հայաստան:

Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թե ոչ, բայց արդեն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխա է եղել: Տեսեք, թե ինչքան անզգույշ, անտարբեր, վարքագիծ է: Ես բոլոր մեքենա վարողներին կոչ եմ անում, որ զգույշ լինեն այս հարցում»,-ընդգծեց Ցոլակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 7-ի առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Վրաստանում Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ՀՀ երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ