News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախը սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է Արցախի սուբյեկտացումը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետո արդեն Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է Արցախի իր ենթակայի հետ այսպես կոչված համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ս.թ. հուլիսի 5-ին նրանք ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման նման քայլերը, իբրև թե նպատակ ունենալով իրագործելու Արցախին բանակցությունների սեղան բերելու տնաբույս խորամանկությունը, իրականում ոչ միայն լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու առումով, այլև կասկածի տակ են առնում Արցախի դե ֆակտո միացումը և որոշակիորեն օտարում են Արցախը։ Նման գործելակերպը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից՝ նրանց հնարավորություն տալով բանակցությունները տանել Արցախը մեզանից առանձնացնելու և իրենց առևտրի օբյեկտ դարձնելու ուղղությամբ։

Արցախի լրացուցիչ սուբյեկտացման այս նորամուծությունը թերևս ամենափակուղայինն ու վտանգավորն է, որ հնարավոր էր հորինել նույնիսկ հակահայ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան։ Վերստին պնդում ենք, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր է բացառապես Մադրիդյան սկզբունքները մերժելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում նրա դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ