News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Ծաղիկ Համբարձումյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ Գագիկ Ղուկասյանի մոտ բացի օրգանական շոկից, առկա է նաեւ հոգեբանական շոգ, քանի որ կինը նրա աչքի առաջ է մահացել:

Երեւանի «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյա բնակչի վիճակը կայուն է։ NEWS.am–ին «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ տուժած կինը, որը պոլիտրավմաներ ունի, դեռևս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն տնօրենի հավաստմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժած և տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ