News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2018-2019 թվականների համերգաշրջանի արդյունքները, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախումբը հասցրել է ելույթ ունենալ ոչ միայն Հայաստանի բուն տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս:

«Անցած համերգաշրջանի ժամանակ նվագախումբը հանդես է եկել 34 սիմֆոնիկ եւ 3 կամերային համերգներով ավելի քան 43 հազար հանդիսատեսի մասնակցությամբ Երեւանում եւ 13 հազար հանդիսատեսի մասնակցությամբ նրա սահմաններից դուրս»,- հայտնեց Սմբատյանը:

Ընդ որում՝  նա նշեց, որ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբը 5 համերգ է տվել, որոնց ներկա է եղել մոտ 10 հազար հանդիսատես:

Գլխավոր դիրիժորն ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում 23 համերգ հեռարձակվել է առցանց ռեժիմով, իսկ դրանց, ընդհանուր առմամբ, հետեւել է ավելի քան միլիոն մարդ:

«Այդ ընթացքում նվագախումբը կատարել է 26 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ տվել 5 համերգ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը՝ ավելացնելով, որ սոցցանցերում հետաքրքրությունը Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հանդեպ էապես բարձրացել է։

Նա նշեց, որ այդ աճը կազմել է մոտ 50 տոկոս, ինչը քանակային արտահայտությամբ կազմում է մոտ 25 հազար մարդ։

Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել օտարերկրացի հայտնի մենակատարներ։ Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նվագախումբը համագործակցել է նաեւ հայ մենակատարների հետ։ Այսպես՝ նշված ժամանակահատվածում, գեղարվեստական ղեկավարի խոսքով, նվագախմբի հետ ելույթ է ունեցել 33 մենակատար 16 երկրից։

«Նվագախումբը հանդես է եկել նաեւ տարբեր փառատոներում՝ կազմակերպելով Խաչատրյանի 6-րդ Միջազգային փառատոնը, ինչպես նաեւ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (Terterian Fest - խմբ.) եւ Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում»,- ասաց դիրիժորը։

Նրա խոսքով՝ ներկայացվել են նաեւ հատուկ նախագծեր, ինչպիսին են «Հոլիվուդ նոն-սթոփը», «Խաչատրյան նոն-սթոփը» եւ «Խաչատրյան Ջազը»։

Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ ամեն տարի նվագախումբը համալրում է երաժշտական գրադարանը, եւ դրա հետ կապված ձայնագրվել է 28 համերգ, կատարվել 29 համերգային ձայնագրություն եւ 28 տեսագրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ