News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տեւական ժամանակ է մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է

«Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։

Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։

Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երեւում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։

Տպել
Ամենաշատ