News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ուրախ է, որ կատարված աշխատանքն իր արդյունքները տվել է, հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել Լյուքսեմբուրգում. «Դեռ վերջնական որոշումը չկա Վեհաժողովի կողմից, բայց ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգնեը չեզոքացված են:

Սակայն, երբ իշխանությունների քարոզչամեքենան աշխատում է աննախադեպ, առնվազն ազնիվ քայլ չի արվում հասարակության եւ քաղաքական կենսափորձ ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ: Իրականում Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակության, Հայաստանի միացայալ ջանքերով չեզոքացվել են վտանգները, որոնք կարող էին եւ չլինել: Շատ ավելի ուժեղ բանաձեւեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչ իշխանափոխությունը: Այն ժամանակ որեւէ մեկի մտքով չէր անցնում այդ ամեն ինչը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ եւ մատուցել որպես աննախադեպ հաջողություն: Որեւէ աննախադեպ բան տեղի չի ունեցել:

Այս ֆոնի վրա բարոյական չէ որոշ գործող խորհրդարանականների կողմից, որ իրենք հերոսական պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձեւավորված խնդիրների դեմ: Սա ազնիվ չէ: Նորից կրկնում եմ՝ նախորդ խորհրդարանն այս խորհրդարանին թողել է աննախադեպ ձեռքբերումներ, մեծ կատարված աշխատանք եւ շարունակելու հնարավորություն:

Հարգելի նոր իշխանություններ, մի փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ մասնավորապես այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրեք Արարատ Միրզոյանին, ով 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը:

Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թեմակիցների կողմից տարածվող հերհյուրանքները»,-ասաց Աշոտյանը:

Աշոտյանը նաեւ հայտնեց, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաեւ ՀՀԿ-ն ու անձամբ ինքը. «Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետեւում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար եւ գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաեւ անձամբ ես եւ կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարեւորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ որոշ զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի:

Պարզապես, հարգելի իշխանության գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, ովքեր հստակ աշխատանք են կատարել եւ լումա ունեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ