News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ Մինսկում հանդիպելու առաջարկով:

«Ցանկանում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հարկավո՞ր է խոսել: Հարկավո՛ր է: Եկեք քննարկենք, թե ումն է Ղրիմը եւ ով չկա Դոնբասում,- ասել է Զելենսկին երկուշաբթի Facebook-յան տեսաուղերձում: - Զրույցի այսպիսի ընկերախումբ եմ առաջարկում՝ դուք, ես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»:

Անդրադառնալով այդպիսի հանդիպման վայրին՝ Զելենսկին ասել է. «Կարծում եմ Ալեքսանդր Գրիգորեւիչ Լուկաշենկոն մեզ հաճույքով կընդունի Մինսկում»:

«Մենք չենք փոխում եւ չենք հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձեւաչափից: Մենք առաջարկում ենք խոսել»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Նրա ուղերձը հաջորդել է անցած գիշեր տարածած նախաձեռնության հայտարարությանը՝ հուլիսի 12-ին Ռուսաստան – Ուկրաինա «Պետք է խոսել» թեմայով տեսակամուրջ անցկացնելու մասին: Դրա կազմակերպիչներն են ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքը եւ ուկրաինական NewsOne-ը:

Այս նախաձեռնությունն Ուկրաինայում խիստ արձագանք է առաջացրել: Մեծ թվով պաշտոնատար անձինք եւ մի շարք քաղաքական կուսակցություններ հանդես են եկել տեսակամուրջն արգելելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ