News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Georgian Airways ընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելք մտցնելուց հետո Թբիլիսի – Երեւան չվերթների հաճախությունը երկուշաբթիից մեծացրել է 7-ից մինչեւ 14-ի: Այս մասին հայտնել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունից:

«Georgian Airways-ն այսօրվանից օդային գծում կավելացնի 7 հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Ավիաընկերությունը համապատասխանաբար՝ ուղեւորներին կառաջարկի ամեն օր 2 չվերթ Թբիլիսիից Երեւան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, ավիաընկերությունը հուլիսի 1-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումի հանգստավայրային քաղաքից Երեւան: Բաթումիից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումիից եւ Թբիլիսիից Երեւան  չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 տեսակի օդանավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ