News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի լրագրողների եւ ֆոտոլրագրողների ասոցիացիան ոստիկանությանը մեղադրել է լրագրողների եւ լուսանկարիչների նկատմամբ Մոնգկոկ առեւտրային շրջանում ցույցերը լուսաբանելու ժամանակ բռնություն կիրառելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով South China Morning Post-ին:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնության կիրառմամբ միջադեպերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրագրողները նշում են, որ ոստիկանները վիրավորել են նրանց եւ ֆիզիկական ուժ կիրառել: Նշվում է նաեւ, որ իրավապահների նման գործողությունները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին: Ասոցիացիան նշում է, որ այդպիսով ոստիկանությունը խախտել է ԶԼՄ-ների ազատության սկզբունքը:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ լրագրողների մեծ մասը «Մամուլ» գրությամբ բաճկոններ է կրել եւ համապատասխան փաստաթղթեր է ունեցել, սակայն ոստիկանությունը դիտավորյալ հրել է նրանց:

Մեկ ամիս առաջ բողոքի ցույցեր են սկսվել օրինագծի դեմ, որով հարթեցվում է Հոնկոնգից Չինաստան Չինաստանի օրենքների խախտման մեջ մեղադրվող կամ հետախուզության մեջ գտնվող անձանց արտահանձնման մեխանիզմը:

Հանրության ճնշումների ներքո իշխանությունները համաձայնել են անորոշ ժամանակով հետաձգել այդ նախաձեռնությունը:

Վերջին ցույցերի ցրման ժամանակ 6 մարդ է ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ