News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի հարավ-արեւմուտքում Խուզեստան նահանգում Մեսջեդե-Սոլեյմանի քաղաքի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է 64 մարդ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Isna գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի շտապ բժշկական օգնության կենտրոնի պետ Մոհամմադ-Ամիր Զարղյարին:

«Մեսջեդե-Սոլեյմանի քաղաքի շրջանում տուժածների թիվը հասել է մինչեւ 64-ի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ շտապ օգության աշխատակիցները բոլոր վիրավորներին տեղափոխել են նահանգի բժշկական կենտրոններ:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր երկրաշարժի հետեւանքով մեկ մարդու զոհվելու մասին:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Իրանի արեւմտյան մասում, Երեւանի ժամանակով մոտ 11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ախվազ քաղաքից (Խուզեստան նահանգ, 842 հազար մարդ բնակչությամբ) 101 կմ հյուսիս-արեւելք: Սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ կես ժամ հետո Իրանի նույն մասում գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ