News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բայց ես ոնց մեկնաբանեմ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից նախագահական նստավայր աղջիկներ էքսկուրսիաների տանելը։  Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա դիտել է մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութ. «Ես որքանո՞վ վստահ լինեմ՝ դա այնտեղ է տեղի ունեցել, այնտեղ տեղի չի ունեցել եւ ինչ են արել այնտեղ: Եթե գնացել են այնտեղ, ծանոթացրել է, թե ինչպիսին է նախագահի նստավայրը, դրա մեջ ի՞նչ տարօրինակ բան կա»:

Պատգամավորն ընդունելի է համարում է, եթե Հայկ Սարգսյանը անցագրային ռեժիմը պահպանելով է աղջիկներիննախագահական նստավայր տարել. «Եթե ենթադրենք այդ աղջիկները մուտք են գործել նախագահի նստավայր առանց անցագրային ռեժիմը պահպանելու, ուրեմն խիստ դատապարտում եմ»։

Հովիկ Աղազարյանը նաեւ ենթադրում է՝ գուցե ճանաչողական այց է եղել։

Մանդատը վայր դնելու մասին հարցին Աղազարյանը պատասխանեց. «Ինքը հսկայական ձայներ է հավաքել, ո՞նց մանդատը վայր դնի, իրեն վստահել են չէ, իր ընտրողները պետք է պահանջեն մանդատը վայր դնել»։

Պատգամավորը նաեւ շեշտեց՝ եթե խախտում էին անցագրային ռեժիմը, պետք է համապատասխան մարմինները զգուշացնեին. «Բոլորս էլ միշտ կարող ենք այս կամ այն քայլը կատարելիս դուրս գալ մեր լիազորություններից, բայց միշտ գոյություն ունեն մարմիններ, որոնք պետք է նման պահերին զգուշացնեն, տեղյակ պահեն, զգոնացնեն կամ արգելեն։ Ինձ համար անընդունելի է այն մարդկանց պահվածքը տվյալ դեպքում, որոնք թույլ են տվել նման հնարավորությունը, որ անցագրային ռեժիմով խախտումով է եղել, քան բուն երեւույթը»։

Ավելի վաղ Hraparak.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը զվարճանում գեղեցիկ աղջիկների հետ, և ինչպես է այդ աղջիկներից մեկը Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում, ֆոտոսեսիաներ արել ու դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել «Ինստագրամում»։ Եվ սա արդեն բուռն քննարկման թեմա է դարձել, թե ինչ գործ ունեին այդ աղջիկները նախագահականում, որոնց կարծես թե ուղեկցում է հենց ինքը՝ Հայկ Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ