News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի եւ անվանի գործիչների:

Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ եւս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ եւ Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետեւ վարչապետը եւ տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:

Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի եւ Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձեւաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի Channel News Asia հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին եւ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ