News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ  Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

«Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Սինգապուր այցը եւ նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը` ընդգծելով հատկապես գործարարների միջեւ համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին եւ Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին` նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարեւորությունը:

Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջեւ համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար:

Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաեւ ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձեւավորման, ինչպես նաեւ խորհրդարանականների` միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաեւ տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ