News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամստերդամի Ռեյկսմյուսեումում (Նիդեռլանդներ) սկսվել է Ռեմբրանդտի նշանավոր «Գիշերային պահակախումբ» կտավի վերականգնումը։ Աշխատանքներն իրականացվելու են թանգարանի շենքում, հատուկ ապակե խցիկում, այցելուների աչքերի առջեւ։ Կատարվում է նաեւ օնլայն հեռարձակում ինտերնետում։ Կտավի վերականգնումը կտեւի մոտ մեկ տարի եւ կարժենա 3 մլն եվրո։

Այսքան մասշտաբային ռեստավրացիոն աշխատանքները Ամստերդամի թանգարանի մասնագետները կատակով անվանում են «Գիշերային պահակախումբ» օպերացիա». հսկա կտավի (17 քառակուսի մետր) վերականգնմամբ կզբաղվեն 12 փորձագետներ, տեղեկացնում է RG-ն։

Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669) ամենահայտնի կտավի համար կառուցվել է ապակե խցիկ, որտեղ մասնագետներն աշխատում են բջջային պլատֆորմների վրա։

Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը համարվում է բոլոր ժամանակների  մեծագույն նկարիչներից մեկը։ 1642 թվականի «Գիշերային պահակախումբը» նրա ամենահայտնի կտավն է։ Դրա համար էլ այդքան մեծ է ուշադրությունը «Գիշերային պահակումբ» օպերացիայի» հանդեպ։

Վերջին անգամ նկարը վերականգնվել է 1976-ին այն բանից հետո, երբ դրանից մեկ տարի առաջ հոգեպես անառողջ մի հոլանդացի դանակի 12 հարված էր հասցրել կտավին։

1990 թվականի ապրիլին կտավը ոչնչացնելու մի փորձ էլ է կատարվել. հերթական հոգեկան հիվանդը ծծմբաթթու է լցրել նկարի վրա։ Թանգարանի պահապանը ժամանակին է օգտագործել չհանքայնացված ջուրը, որն էլ չեզոքացրել է ծծմբաթթուն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ