News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք Սեւանի վիճակի շուրջ ուսումնասիրություններ կատարվել է։

«Դուք ասում եք՝ եթե Սեւանի  մակարդակը բարձրացնեք, կանաչը կվերանա, այնտեղ կա, որ 2, 3, 5 կիլոմետր խորությամբ այդ կանաչը կա, պլյուս դրան անցած տարի նույն դեպքը եղել է, անցած տարի փորձաքննություն արվե՞լ է, թե ինչի հետեւանք էր, անցյալ տարի  էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ։ Ուզում եմ ասել՝ էդ բարձրացնելը ուրիշ նշանակություն ունի։ Իմ պատկերացմամբ դա անտառից է, որ անտառահատում չարեցինք, լրիվ չմաքրեցինք տարածքը, տորֆի շերտ է, թե չէ թունավորում չի, եթե այդպես է, ձկներն էլ կսատկեին»,–հարցրեց Սասուն Միքայելյանը։

Ի պատասխան Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրացնելը կարեւոր է.  «Այս պարագայում քանակն էական ազդեցություն ունի որակի վրա, քանակը իրականում սառը շերտը ապահովելու համար է։ Դա ջրի տակ, ջրի տակի շերտը, որը չի թողում բուսականությունն աճի եւ ճահճային վիճակի գա։ Մենք նաեւ ջրածածկման տարածքի ուսումնասիրություն ենք արել, որ տեղ կա 5-10 սմ բարձրանա եւ ափը առաջ գա, այս ուսումնասիրությունններն իրականացվում են։ Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է անտառատնկում իրականացվի, որովհետեւ անտառները, որ կան, նաեւ պահում են նույն ֆոսֆորային նյութերը, որ չգան։ Բայց միանշանակ է որ պետք է որ պետք է մակարդակը բարձրացվի»։

Տպել
Ամենաշատ