News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չգրանցված աշխատողներն ավելի շատ փոքր ու միջին ընկերություններում են. խոշորներում նման բան հազվադեպ է պատահում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, ավելի շատ ծառայությունների ոլորտում են պատահում այդպիսի դեպքեր, ինչը ոլորտների յուրահատկությամբ է պայմանավորված. «Օրինակ, հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ ասենք մատուցողներին որոշակի ժամաքանակով ընդունում են աշխատանքի, մինչեւ օրենքով սահմանված կարգով ձեւակերպելը փորձաշրջան են անցնում: Եղել է, որ մտել ենք այդ ընկերություն, տեսել ենք, որ կա 50 աշխատակից եւ իրենց հայտարարագրել են 50 աշխատակից, բայց աշխատող 10-15-ի անունները դրանց մեջ չեն: Այսինքն անընդհատ ռոտացիա է լինում: Մենք ստիպված արձանագրում ենք, որ կոնկրետ անձը ձեւակերպված չէ, բայց այդտեղ կա նաեւ իրավական խնդիր»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա ընդգծեց, որ փոքր ու միջին ընկերություններն ունեն շահութաբերության ցածր մակարդակ, հետեւաբար նրանք փորձում են ինչ-որ զարտուղի ելքեր փնտրել հարկեր քիչ վճարելու համար:

Անդրադառնալով 50 հազար նոր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություններին, Դավիթ Անանյանն ասաց. «50 հազար նոր աշխատատեղերի գերակշիռ մասը եղել են ստվերից դուրս եկածները: Մենք ապագայում ստվերից դուրս բերման նույնպիսի ծավալներ չենք սպասում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ