News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի Գեղարքունիքի մարզում սատկած կովերի տերերին ինչ-որ մեկը խորհուրդ է տվել կենդանիներին տանել Սեւանա լճի ափ՝ ենթադրելով, որ այդ դեպքում պետությունը նրանց փոխհատուցում կվճարի: Այս մասին հուլիսի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա հերքեց այն վարկածը, որ անասունի անկման պատճառը կապտականաչավուն ջրիմուռներն են, որոնք ծաղկել են Սեւանա լճի ջրում:

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ անասունի անկումը կապված էր առվույտի հետ: Մեր տեղեկություններով՝ գյուղացիներին պարզապես խորհուրդ են տվել կենդանիներին տանել ափ եւ հայտնել, որ դրանք ջրից են վարակվել: Սա արվել է այն հաշվարկով, որ նման դեպքում պետությունը փոխհատուցում կվճարի»,- հայտնեց Գրիգորյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ ՍԱՊԾ-ը դեռեւս չի ավարտել լաբորատոր փորձաքննությունը, որի միջոցով պարզում է խոշոր եղջերավոր անասունի անկման պատճառը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Սեւանա լճի ափին գրանցվել է անասունի անկման դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ