News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012-ին Հայաստանից արտահանվել է բավական մեծ քանակությամբ մետաղի ջարդոն։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հուլիսի 9-ին ասել է խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ միայն 2012-ին Հայաստանից արտահանվել է 150-200 հազար տոննա մետաղի ջարդոն։ 2012-ին որպես մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք սահմանվել է մեկ կիլոգրամը 80 դրամը։ Արդյունքում, ինչպես նշել է պատգամավորը, 2013-ին արտահանման ծավալները գրեթե զրոյացվել են։ Բայց շնորհիվ դրա՝ տեղերում հիմնվել են արտադրություններ, որոնք արտադրել են մետաղի ամրաններ եւ ուրիշ իրեր։

Նա նշել է, որ գործող օրենքով գոյություն ունի մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք, բացի այն դեպքերից, երբ այդ մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է։ Դրա արդյունքում մի քանի կազմակերպություններ ստացել են մետաղի ջարդոնի մշակման վկայագրեր։ «Այդ ամենի շնորհիվ Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումն ավելացել է, ինչը կարող է հանգեցնել երկրում դրա դեֆիցիտի»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով, որ հիմա իրենք ցանկանում են նվազեցնել մետաղի ջարդոնի արտահանման պետտուրքի չափը՝ այն 80-ից դարձնելով մեկ կիլոգրամը 60 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ