News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ  Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի եւ Օլբանիի Ս. Պետրոս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Դուդուկչյանի:

Առաքել քահանան Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին` նշելով, որ ուխտավորներն եկել են Սուրբ Էջմիածնով իրենց ուխտը նորոգելու եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու, որպեսզի դրանով զորացած վերադառնան իրենց համայնքները: Ս. Պետրոս եկեղեցու համայնքի անդամների անունից այցի առիթով իր ուրախությունը հայտնեց նաեւ Ստեփանոս քահանան:

Այնուհետեւ, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ կարեւորելով այդ գործում սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգեւոր սպասավորների դերը:

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք անքակտելի կապին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսպիսի ուխտագնացություններով սփյուռքի հայորդիները ոչ միայն իրենք են քաջալերվում ու նորոգվում իրենց հավատքի մեջ, այլ նաեւ ոգեշնչում են հայաստանաբնակ ժողովրդին: Վեհափառը  վստահեցրեց, որ հայրենիքը զորեղ է սփյուռքով, սփյուռքի իր զավակներով, քանզի հայրենի հողից հեռու գտնվելով հանդերձ՝ նրանք միեւնույն է իրենց մեջ կրում են պատասխանատվության զգացումը եւ այդ իմաստով կարեւոր մասնակցություն են բերում հայրենիքի կյանքի առաջընթացին:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների եւ դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ: Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց հայրենանվեր ընթացքը եւ հոգ տանել երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի որտեղ էլ գտնվեն հայ ժողովրդի զավակները՝ մշտապես պատասխանատվություն զգան իրենց հայրենիքի եւ հայ ժողովրդի ապագայի համար:

Վերջում Նորին Վեհափառությունն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին եւ հոգեւոր հովիվներին իրենց ժրաջան ծառայության համար, իսկ ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ եւ Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ շարունակել կերտել իրենց կյանքը իբրեւ Աստծո հավատարիմ զավակներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հայորդիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցականների պատրաստությանն ու ծառայությանը, վերջին տարիներին եկեղեցական կյանքում արձանագրված ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին, Եկեղեցու սոցիալական ծառայությանը ի նպաստ կարիքավորների եւ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ