News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց ես չէի ասի, որ դրանք շատ ակտիվ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Երբ մենք ԵՏՄ անդամ էինք դառնում, մենք շուրջ 800 անուն ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար սպառում ենք մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ավտոմեքենաների հերթը 2020 թվականի հունվարի 1-ն է: Մենք նախապես բանակցել ենք եւ 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք էլի որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես այդ քննարկումներին չեմ մասնակցում»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից մեքենաների մաքսատուրքը 10 տոկոսից բարձրանում է մինչեւ 48 տոկոս. «Մեքենաների մաքսատուրքը սանդղակային է, հստակ սահմանված չէ»:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ ֆիսկալ առումով Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ մաքսատուրքը չբարձրանա. «Մենք մաքսատուրքերի ընդհանուր ծավալից 1,22 տոկոսն ենք բերում որպես մեր երկրի եկամուտ, Ռուսաստանին գնում է ավելի քան 80 տոկոսը: Ցանկացած բացառություն, որ մենք անում ենք, ընդհանուր մեջ իր մասնակցության չափով Ռուսաստանը կորուստ է կրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volkswagen-ը մտափոխվել է Թուրքիայում գործարան կառուցելու հարցում
Volkswagen-ը հետաձգում է Թուրքիայում գործարանի կառուցումը...
Geely-ն լիովին բացահայտել է Icon նոր քրոսովերը
Ներսից, ինչպես եւ դրսից, սերիական Icon-ի ոճը նույնանուն այն կոնցեպտի լուծումներով է, որ 2018թ․ ապրիլին ցուցադրվել էր Պեկինի ավտոսրահում․․․
16-ամյա սիսիանցին վաճառքի է հանել իր հավաքած մեքենան. դեռ գնորդ չկա (ֆոտո)
Մեքենան 1000 դոլարով ցանկանում եմ վաճառել…
Tesla էլեկտրամոբիլների մոտ հայտնաբերվել են հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ
Ֆլեշ հիշողությունը սովորաբար հաշվարկված է ձայնագրության մի քանի տասնյակ հազարավոր ցիկլերի համար, որից հետո կրիչը սկսում է աշխատել խափանումներով եւ ի վերջո դադարում է գործել…
Ford Focus RS-ը վերածվել է 520 ձիաուժանոց հեչբեկի
Focus-ի համար պատրաստել են տարբեր հզորության երկու կետեր․․․
Toyota-ն ներկայացրել է Mirai ջրածնային սեդանի նախասերիական նախատիպը
Ներկայիս ջրածնային Toyota Mirai-ն հիմնված է Prius շասիի վրա, ունի առջեւի քարշակ, օրիգինալ դիզայն եւ հասցեագրված է էկոակտիվիստներին: Նոր մոդելը անցել է մոդուլային հետեւի քարշակի TNGA-N պլատֆորմին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ