News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը տվյալներ են փոխանակել արտաքին առեւտրի հաշվեկշռում ապրանքների եւ ծառայությունների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ։

«Մեզ համար շատ կարեւոր է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ձեւավորումը, ինչը կխթանի առեւտրային շրջանառությունը երկու երկրների միջեւ:  Ցավոք, մենք չունենք ուղիղ հաղորդակցություն, բայց ԵՏՄ-ի շրջանակներում հնարավորություն կա այն ստեղծելու»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Իր հերթին Բելառուսի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոն ընդգծել է․ «Անկասկած, մենք նույնպես դրանում շահագրգռված ենք, բացի այդ անհրաժեշտ է հիմնել դեպի մեր երկրներ եւ մեր երկրներից դուրս ապրանքների առաքումն ու տարանցիկ փոխադրումներն ապահովող ենթակառուցվածքներ։ Առաջարկում եմ դիտարկել Հայաստանից դեպի Բելառուս եւ նրա տարածքով տարանցիկ արտանահվող բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրելու հնարավորությունը»։

Նախարար Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանում ընթանում է  Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը Հայաստանի տարածքով Վրաստանի եւ Իրանի միջեւ կհաստատի միջազգային չափորոշիչներին համապատասխան ցամաքային տրանսպորտային ուղի։ «Իրանի սահմանի մոտ` Մեղրու ազատ տնտեսական գոտին դեպի Հայաստան, Իրան եւ Միջին Արեւելք բելառուսական ապրանքների մատակարարման աշխարհագրությունն ընդարձակելու լավ հնարավորություն է ստեղծում»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը

Ա․ Ավրամենկոն իր հերթին առաջարկել է ծանոթանալ «Бремино - Орша», ինչպես նաեւ «Великий камень» հատուկ տնտեսական գոտիներում աշխատանքային պայմաններին եւ հետաքրքրվածության դեպքում դիտարկել ռեզիդենտի կամ ներդրողի կարգավիճակով դրանց մասնակցությունը։

Նախարարներն անդրադարձել են նաեւ օդային տրանսպորտին, որն այժմ ապահովվում է Մինսկ-Երեւան-Մինսկ ուղղությամբ շաբաթական երկու անգամյա կանոնավոր չվերթերով, իսկ ամառային շրջանում (2019թ․ հունիս-սեպտեմբեր) ավելացվել է լրացուցիչ 3-րդ հաճախականությունը։

Այդուհանդերձ, բելառուսական կողմը առաջարկել է քննարկել բելառուսական ավիափոխադրումների, մասնավորապես` զբոսաշրջային փոխադրումների սուբսիդավորման հնարավորությունը՝ այս ուղղության գնային գրավչության ձեւավորման նպատակով։

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի վերաբերյալ քննարկումներում առանցքային է համարվել երկու երկրների միջեւ փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների սահմանաչափը։ Այսպես, բելառուսական կողմը հայկական կողմին առաջարկել է Համատեղ հանձնաժողովի հերթական նիստին քննարկել լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հարցը։

Հայկական կողմը նաեւ իր հետաքրքրվածությունն է արտահայտել ճանապարհային բնագավառում Բելառուսի փորձի վերաբերյալ։ Բելառուսական ճանապարհների կառուցապատման մեջ առկա եւ օգտագործվող տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով առաջարկվել է կազմակերպել հայկական պատվիրակության այց։

Ավարտին նախարարները պայմանավորվել են պետությունների միջեւ համակարգված տրանսպորտային քաղաքականության կազմակերպման, ինչպես նաեւ ընթացիկ տարվա սեպտեմբերին Երեւանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նախանշված բոլոր հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ