Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում սկսված ստուգումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Այո, քրեական գործ կա հարուցված եւ այդ գործը դեռ ընթանում է: Երբ կավարտվեն ստուգումները, բնականաբար, մենք հանրությանը տեղյակ կպահենք:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ էր սկսել «Առինջ մոլ»-ում: