News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայում պլաստիկե աղտոտման նոր տեսակ են հայտնաբերել, որն անվանել են Plasticrust` պլաստիկե կեղեւ, գրում է «Europulse»-ը:

Պլաստիկե կեղեւը ձեւավորվում է այն վայրերում, որտեղ ավելի վաղ խեցգետիններով եւ կակղամորթերով սնվող ջրիմուռներ են եղել: Այժմ դրանց մարսողական համակարգ պլաստիկ է ներթափանցում, ինչը քայքայում է բջիջներն ու թուլացնում պաշտպանական հատկությունները:

ԵՄ-ն հատուկ ուշադրություն է հատկացնում ծովերի եւ օվկիանոսների էկոհամակարգերի պաշտպանությանը: Օրինակ, անցած տարի համաշխարհային օվկիանոսի պաշտպանության հարցով 23 նոր պարտավորություն է ընդունվել, դրանց թվում՝ գետերում պլաստիկե աղբի մոնիթորինգի համար բջջային հավելվածի թողարկում եւ ծովերում մաքրության պահպանման այլ միջոցներ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ