News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես աղջիկներին այլ տեղ չունեմ տանելու, տանում եմ Բաղրամյան 26։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հրապարակմանը, համաձայն որի՝ վերջինս աղջիկների է տարել նախագահական նստավայր էքսկուրսիայի։

Պատգամավորը պնդեց՝ նման բան տեղի չի ունեցել. «Ես հարգանքով եմ վերաբերվել Բաղրամյան 26-ին, երբ այնտեղ աշխատել եմ»։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ այդ հարցով իրեն դիմել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին. «Այս ինֆորմացիան ես ստացել եմ Politik.am կայքի խմբագրից։ Բորիս Մուրազին «Ֆեյսբուքում» ինձ գրեց ու ասաց, որ իր մոտ կան տեսանյութեր, որտեղ ես ինչ–որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում, ես Բորիս Մուրազիից հարցերցի՝ այդ ինչ վիդեոներ են, որոնց մասին ես տեղյակ չեմ, նա ասաց, որ այդ վիդեոները կան, առաջարկեց հանդիպել այդ վիդեոների հետ կապված խոսելու համար։ Ես ասացի, որ առաջին անգամ եմ լսում, խնդրում եմ լուսաբանեք, հասկանամ՝ ես ինչ աղջիկ եմ տարել Բաղրամյան 26, նա ասաց՝ եկեք հանդիպենք,  հակառակ դեպքում կհրապարակի  այդ վիդեոները, դրա հաջորդ օրը Բորիս Մուրազին հրապարակեց լուսանկարը՝ նշելով, թե Հայկ Սարգսյանը անբարոյականների է տարել Բաղրամյան 26, այն ժամանակ տեսանյութ չկար եւ լայն արձագանք չստացավ»։

Ապա պատգամավորի խոսքով՝ Բորիս Մուրազիից տեսանյութերը վերցրել է «Հրապարակ» թերթի խմբագիրը. «Արմինե Օհանյանը այնուհետեւ կապ է հաստատել  Բորիս Մուրազիի հետ, այդ վիդեոները իր մոտից վերցնում է։ Տեղադրում է լուսանկար, որն արվել է հեղափոխությունից 1 տարի առաջ, իսկ լուսանկարի տակ գրում է, որ Հայկ Սարգսյանը աղջիկներ է տարել Բաղրամյան 26»։ 

Հայկ Սարգսյանն ակումբ գնալու եւ պարելու մեջ որեւէ արատավոր երեւույթ չի տեսնում. «Ուրբաթ օրը լինում են դեպքեր, երբ ես գնում եմ ակումբ, դրա մեջ ոչ մի արատավոր բան չեմ տեսնում»։

Նա հայտնեց՝ այդ գործով եւս դիմելու ենք դատարան՝ պատիվ ենք պահանջելու եւ հերքում ենք պահանջելու, քանի որ չի համապատասխանում իրականությանը։

Դիտարկմանը, որ պատգամավորը սիրողական հայտարարություններ է անում, պատգամավորն ասաց, որ դա իր կարծիքն է, իսկ իր դեմ ակցիաների նպատակը Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին հարվածելն է։

Տպել
Ամենաշատ