News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով. ներկայացնում է առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am  հարթակը,  որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին:

Հարթակում ներկայացված են հայաստանյան շուկայի հիմնական մասի առաջարկները. 24 մակնիշ, ավելի քան 150 ավտոմեքենա եւ 20 դիլեր:

Ընտրելով անհրաժեշտ մեքենան առաջնային շուկայի ավտոմեքենաների այս հարթակից՝ այցելուն կարող է առցանց ներկայացնել հայտ վարկի վերաբերյալ հետաքրքրվածության մասին՝ լրացնելով նվազագույն կոնտակտային տվյալներ: Բանկի աշխատակիցն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի այցելուի հետ՝ ներկայացված հայտի համար արդեն վարկավորման գործընթացի եւ պայմանների մանրամասները ներկայացնելու համար: Հարթակում մուտքագրելով վարկի նախընտրելի ամսական վճարման չափը՝ հարթակն առաջարկում է մեքենաների համապատասխան տարբերակներ:

Հարթակն ունի բազմաֆունկցիոնալ որոնման հնարավորություններ: Դրանք թույլ են տալիս օգտվել ընդլայնված ֆիլտրերից՝ գտնելով մեքենան ըստ մոդելի, ենթամոդելի, արտադրման տարեթվի եւ մեքենայի տեխնիկական պարամետրերի: Հարթակի առանձնահատկություններից է նաեւ պարզ վարկային հաշվիչի առկայությունը, որի միջոցով այցելուն կարող է հաշվարկել իր ամսական վճարի չափը՝ նշելով վարկի նախընտրելի տեւողությունն ու կանխավճարի չափը:

Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա դիլերների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաեւ ծանոթանալ ավտովարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:

Automarket.ameriabank.am հարթակի հնարավորություններն առաջիկայում ընդլայնվելու են՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ օնլայն վարկավորում (սքորինգ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ