News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը՝  ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, տրամադրել պահանջվող տեղեկությունները։

Նշենք, որ 2019թ.-ի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։

NEWS.am–ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Հակոբյանը նշեց, որ իրենց պահանջը ԱԱԾ–ն մերժել է՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկությունը ծառայողական և պետական գաղտնիք է պարունակում։

Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ՝ հուլիսի 8–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ