News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատարի էմիր Թամին բեն Համադ ալ Թանին առաջարկել է միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, տեղեկացնում է Mehr-ը՝ հղում կատարելով քուվեյթյան «Ալ Կաբաս» թերթին։

Աղբյուրի համաձայն՝  Կատարի էմիրը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում լարվածության թուլացման նպատակով։

«Կատարն այնպիսի դիրքում է, որը թույլ է տալիս նրան հանդես գալ որպես միջնորդ եւ կատարել այդ առաքելությունը։ Նա լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ՝ մի,  եւ Իրանի հետ՝ մյուս կողմից։ Արաբական երկրների հետ հարաբերություններում ճգնաժամի հետ կապված՝ Կատարը հենվում է Թեհրանի վրա մթերքների մատակարարման եւ Իրանի օդային տարածքով թռիչքների հարցում»,- գրում է թերթը։

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզեցին հարաբերությունները Կատարի հետ եւ նրա դեմ պատժամիջոցներ մտցրին՝ փակելով իրենց օդային, ծովային եւ ցամաքային երթուղիները։

Սակայն Իրանը շարունակեց մթերային բեռներ ուղարկել Կատար, ինչպես նաեւ բացեց իր օդային տարածքն օրական մոտ 100 կատարյան չվերթերի առջեւ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ