News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ 2019 թվականի հուլիսի 4-ին որոշել է բավարարել Գյումրու 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու, վերջինիս աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների վերաբերյալ՝ ընդդեմ Շիրակի մարզպետարանի ներկայացված հայցը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Ավելի վաղ Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանն աշխատանքից ազատվել էր: Համաձայն հրամանի՝ լուծվել է տնօրենի հետ 2017 թվականի փետրվարին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին: Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզպետին հասցեագրել էր միջնորդագիր՝ նշված դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման մասին: Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը հաստատել է, որ նշված տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք: Ըստ դատախազի, նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավվելով շուրջ 25 աշխատակցի: Քննության ընթացքում Շիրակի մարզպետն ընդունել է գլխավոր դատախազի միջնորդագիրը եւ լուծել տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Տպել
Ամենաշատ