News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զոդի կամրջի վրա սարսափելի վթարից տուժած 13-ամյա երեխան արդեն քայլում է, նրա վիրահատությունը հաջող է անցել։ Երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, հոսպիտալացվել էր ձեռքի կոտրվածքով եւ ոտքերի կտրած-ծակված վերքերով:

Վրաստանում ողբերգական վթարից տուժած 40-ամյա տղամարդուն  այսօր սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են Երեւան, նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, վիճակը գնահատվում է ծանր։ Եվս մեկ տուժած, որ երեխա է, դեռեւս Վրաստանում է, վիճակը ծայրահեղ ծանր է, եւ այս պահին նրան չեն կարող տեղափոխել Երեւան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վերջին հանդիպումներն ունեցավ Սինգապուրում։ Խորհրդարանի նախագահի հետ Փաշինյանը ընդհանուր օրակարգի հարցեր է քննարկել, ապա այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ, որի նախագահը հավաստիացրել է, թե  պատրաստ են սերտ համագործակցություն ծավալել հայ գործընկերների հետ։ Փաշինյանին տիկնոջ հետ սպասում էին նաեւ բուսաբանական այգում․ Սինգապուրում սովորություն կա՝ խոլորձ ծաղկի մի նոր տեսակ անվանակոչում են բարձրաստիճան հյուրի անունով։ Անվանակոչության այդպիսի արարողություն տեղի ունեցավ նաեւ վարչապետի եւ նրա տիկնոջ պատվին, այսօրվանից խոլորձի երկու տեսակներ կկոչվեն Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան ։

Ջրիմուռներից գույնը փոխած Սեւանի ափին սատկած անասուններ են, գյուղացիները NEWS.am-ին պատմել են, որ անասունները սատկել են լճի  ջուրը խմելուց հետո։  Շրջակա միջավայրի նախարարը սակայն չի հավատում, որ կանաչած ջուրը կարող էր անասուն սպանել, նա այսօր խորհրդարանում հայտարարել է, որ  գյուղացիները սատկած կովերին լճի ափ են տարել փոխհատուցում ստանալու համար ։ Պատգամավորներին նա պարզաբանեց նաեւ կանաչելու պատճառները՝ դրանք եւ կեղտաջրերն են, որ մարզից ու շրջակա հյուրանոցներից առատորեն լցվում են լիճ, և ջրածածկ եղած անտառները, բայց գլխավոր պատճառը, ըստ նախարարի, լճի նվազած մակարդակն է։

«Իմ քայլի» պատգմավոր Հայկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել մամուլի լուրեր հերքելու համար, օրինակ՝ երեկվա սկանդալային լուրը, թե նա գեղեցկուհիների առաջ բացել է նախագահականի դռները։ Մամուլը Հայկ Սարգսյանին անվանել էր նաեւ Փաշինյանի «ախռանիկ», «շիշ բռնող» եւ ի վերջո՝ «նյու Շմայս»։ Այս մակդիրների համար պատգամավորը դիմել է դատարան։

Իսկ թե ինչու է սեւ ակնոցով եկել ասուլիսի, Հայկ Սարգսյանը բացատրեց՝ աչքը վիրահատել են եւ նաեւ ներողություն խնդրեց հայրենակիցներից, որ չեն կարող տեսնել իր աչքերը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները այսօր դարձյալ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրին դատարան, նրանք պնդում էին, որ գեներալը պետք է անահապաղ ազատ արձակվի եւ արտերկրում բուժում ստանա։

Գրավ կիրառելու միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց․ Մանվել Գրիգորյանը կմնա բանտում։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 477 դրամ, եվրոն՝ 534 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 594, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 47 դրամ։

Հայաստանի առանձին վայրերում հուլիսի 10-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ