News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ոչ ջուրն է մեղավոր, ոչ բնապահպանությունը, մեղավորը անասնաբույժներն են եւ Սննդի անվտանգության ծառայությունը, որ չեն կարողանում անասունների անկման պատճառը բացատրել։ Այսօր՝ հուլիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի տարածաշրջանի անասնաբույժ Մուրադ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սեւանի ափին անասունների անկման դեպքին։

«Չեն կարողանում բացատրել, որովհետև խելքները չի հասնում, տհաս են»,- ասաց նա եւ պարզաբանեց անասունների անկման պատճառը, որը, ըստ նրա, պրիմիտիվ, հասարակ բացատրություն ունի։

«Ջրում բազմացել են ջրիմուռներ, որոնց մոտ ֆոտոսինթեզը մի քանի անգամ ավելի ինտենսիվ է լինում, քան բարձրակարգ բույսերի մոտ, ինչը խոսում է այն մասին, որ այդ կանաչած ջուրը մեծ քանակությամբ թթվածին է պարունակում։ Երբ կովը առվույտը ուտում է, իջնում, հասնում է այդ ջուրը խմում է, այդ ջուրը մոտավորապես կլինի 15-16 աստիճան ջերմաստիճան, երբ կովը խմում է, կովի ստամոքսում ջուրը դառնում է 35 աստիճան, եւ մեծ քանակությամբ թթվածին է արտազատվում այդ ջրից, կովի օրգանիզմում խմորման պրոցեսները ազատ թթվածնի առկայության պայմաններում մի քանի անգամ արագանում են, մեծ քանակությամբ գազ է անջատվում, եւ փքանքից շնչահեղձ է լինում»,- ասաց Մուրադ Հովհաննիսյանը ։

Անասնաբույժը նաեւ լուծում առաջարկեց՝ անասունին ջրի տանել ոչ թե ցերեկը շոգին, այլ երեկոյան, երբ ջրի ջերմաստիճանը ցածր է․ «Ուղղակի գյուղացիներին պետք է հասկացնել, որ եթե անասունը երեկոյան ջուրը խմի, այդպիսի բան չի նկատվի, որովհետև ջուրը կտաքանա արդեն 21 աստիճան»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին, NEWS.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Սեւանի ափին սատկած անասուններ էին։ Ավելի ուշ՝ խորհրդարանում, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ սատկած անասուններ գյուղացիները միտումնավոր են բերում լճի ափ, որպեսզի պետությունից փոխհատուցում ստանան։

Տպել