News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սակրամենտոյում հուլիսի 10-ին տեղի են ունեցել Կալիֆոռնիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի առաջին լսումները, տեղեկացնում է Asbarez-ը։

Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը միաձայն հավանություն էր տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է առեւտրային համաձայնագիրը Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ։ Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոն Պորտանտինոյի կողմից։

«Ես անհամբերությամբ սպասում եմ երկրում առեւտրային ներկայացուցչության բացման հնարավորությանը։ Կալիֆոռնիան տնտեսական առաջատար է, իսկ հայ համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարր»,- նշել է Պորտանտինոն։

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Սակրամենտո է մեկնել, որպեսզի մասնակցի օրինագծի լսումներին։

«Ես շատ գոհ եմ առեւտրային ներկայացուցչության աշխատանքի արդյունքներից եւ անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի ավանդս ներդնեմ գալիք աշխատանքում։ Հայ համայնքը եւ ես երախտապարտ ենք սենատոր Պորտանտինոյին նրա նախաձեռնության համար»,- ասաց Բայբուրդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ