Կատարի ռազմաօդային ուժերի երկու ռազմամարզական ինքնաթիռ բախվել է օդում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է էմիրության պաշտպանության նախարարությունն իր Թվիթերի էջում։
«Կատարի ՌՕՈւ երկու ուսումնամարզական ինքնաթիռ բախվել է մարզական թռիչքի ժամանակ, օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել»,- ասվում է հայտարարությունում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։