News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի աջակիցները, որոնք Հանրապետության Հրապարակից երթով շարժվում էին Երևանի Կենտրոնի փողոցներով, քիչ առաջ փորձեցին փակել Թումանյան փողոցը, որտեղով ըստ իրենց տեղեկությունների՝ պետք է անցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։

Ոստիկանները թույլ չտվեցին և սկսեցին ազատել ճանապարհը։ Այնուհետև միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և նրանց  ակցիայից դժգոհ մի քանի քաղաքացիների միջև, արդյունքում ոստիկանները այդ քաղաքացիներից մեկին բերման ենթարկեցին։

Քիչ անց քաշքշուկ սկսվեց նաև ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ փողոցից հեռացրեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին և նրանց բերման ենթարկեցին։ Ակցիայի մասնակիցների հարցին, թե ինչու՞ են բերման ենթարկում, ոստիկանները պատախանեցին՝ պարզաբանումներ ստանալու համար։

Ակցիային մասնակցող դերասանուհի Անահիտ Մութաֆյանի ինքնազգացոցղությունը ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում վատացավ։ Ցուցարարները հայտարարեցին, որ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել կանանց նկատմամբ։

Նշենք, որ Թումանյան փողոցն ազատելուց հետո Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Թումանյան փողոցով։

Այս պահին իրավիճակը Երևանի կենտրոնում շարունակում է մնալ լարված։ Ակցիայի մասնակիցները Թումանյան  փողոցից ուղևորվում են ոստիկանության Կենտրոնի բաժին՝  Ի պաշտպանություն բերման ենթարկվածների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ