News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական հարցերի կոմիտեն ընդունել էր որոշում, որն առաջարկել էր ֆրանսիացի պատվիրակը, որում ասվում է, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, երեք հավասար սկզբունքների՝ ուժի կամ ուժ կիրառելու սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, կառավարող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ամփոփելով դրա աշխատանքի արդյունքները ԵԽԽՎ ամառային խորհրդաժողովում, որը տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում հուլիսի 4-8-ը։

Բացի այդ,  նրա խոսքով՝՝ հայկական պատվիրակությունը կարողացավ կանխել հակահայկական ձեւակերպումների ներառումը բանաձեւերից մեկում։ «ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր բանաձեւի նախագիծը, որն առաջարկել էր իռլանդացի պատգամավորը։ Դրանում տարբեր պատճառներով տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ։ Եվ այն պետք էր քննարկել հանձնաժողովում եւ քվեարկել։ Բնականաբար, մենք հասկանում ենք, որ այդ ամենը չէր կարող տեղի ունենալ առանց Ադրբեջանի ակտիվ միջամտության։ Այն պահից, երբ իմացանք, որ նման բանաձեւի նախագիծ գոյություն ունի, սկսեցինք աշխատել խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով, որպեսզի բացառենք բոլոր հակահայկական ձեւակերպումները։ Մասնավորապես, բանաձեւի նախագծում կային այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանները»։ Մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով այնպես արեց, որպեսզի այդ ձեւակերպումը չարաբաստիկ 7 շրջանների մասին հանվի, եւ այն չլինի ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում»,- ասաց Կոնջորյանը։   

Նա նշեց, որ Ադրբեջանը մշտապես փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից եւ ջանում է օգտագործել բոլոր պլատֆորմները, որոնք նրանց միակողմանի բառապաշարը դարձնում են քննարկման առարկա միջազգային հանրությունում։ Այս առնչությամբ Հայկ Կոնջորյանը բավական կարեւոր համարեց, որ իրենք կարողացել են հաստատել ԵԱՀԿ ԽՎ մակարդակով, որ միակ լեգիտիմ կառույցը, որը զբաղվում է ղարաբաղյան հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հավասար կիրառմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ