News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի կալանքի որոշումն ապօրինի է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Մենք սա նախնական կալանք ենք դիտարկում, եւ այդպես է, որովհետեւ 3 տարի մարդու նկատմամբ տեղի է ունենում քրեական հետապնդում, չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, նույնիսկ չկա առաջին ատյանի դատավճիռը, նման պայմաններում չի կարելի անձին պահել կալանքի տակ»,–նշեց Փոստանջյանը։

Նա նկատում է՝ դատավորները վախենում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. «Մենք տեսել ենք, որ գործադիր իշխանությունը կարող է միջամտել  դատական իշխանության գործունեությանը, իսկ ինչ վերաբերում է մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, ապա նա է հրապարակավ հայտարարել, որ կարող է ցանկացած դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, նա էր բղավում, թե կա այդպիսի դատավոր, որ իրենից չի վախենում։ Եթե մենք սա դիտարկում ենք որպես ճնշում, ապա բոլոր դատավորներն էլ կվախենան նրանից»։

Փոստանջյանը նաեւ վստահ է՝ դիտավորություն կա Արմեն Բիլյանին կալանքի տակ պահելու մեջ. «Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» գործով ունի դերակատարություն, ինքը մտավ ՊՊԾ գունդ, հաշվի առնելով Արմեն Բիլյանի եւ նրա խոսակցությունը, երբ Արմեն Բիլյանը նրան մեղադրում էր Մարտի 1-ի կազմակերպման մեջ, ապա հասկանում ենք, որ կա դիտավորություն եւ դիտավորությունը Նիկոլ Փաշինյանից է եւ այն կենտրոնից, որտեղից ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանը»։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից միայն Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն են մնում կալանքի տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ