News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանը գործում է բացառապես միջուկային համաձայնագրի շրջանակում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին այն բանից հետո, երբ Իրանը երկրորդ անգամ հրաժարվել է կատարել համաձայնագրի պարտավորությունների մի մասը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շարժվում է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի եւ համաձայնագրի շրջանակում՝ չքանդելով ԳՀՀԾ կառույցները»,- ասել է Ռոհանին՝ նշելով, որ բոլոր միջոցները, որոնք ձեռնարկել է Թեհրանը միջուկային գործարքի առումով, «օրենքի շրջանակում են»։ Նախագահի խոսքերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքում։

Իրանը կիրակի հայտարարել էր միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին, որպեսզի ԳՀՀԾ անդամ երկրները կարողանան 60 օրվա ընթացքում կատարել Թեհրանի պահանջներն այն մասով, որոնք վերաբերում են երկրի տնտեսական շահերին։ Թեհրանում ասել են, որ սկսել են ուրանի հարստացման գործընթացը 3,67 տոկոսից բարձր մակարդակով, որը նախատեսված է միջուկային գործարքով, եւ մակարդակը հասցրել են ավելի քան 4,5 տոկոսի։

Առաջին փուլի մասին Իրանը հայտարարել էր մայիսի 8-ին, այն օրը, երբ մեկ տարի առաջ ԱՄՆ-ը դուրս եկավ ԳՀՀԾ-ից։ Իրանում ձեռնարկված միջոցները բացատրել են Վաշինգտոնի կողմից միջուկային գործարքի խախտմամբ եւ Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելով, ինչպես նաեւ ԳՀՀԾ մյուս անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անկարողությամբ՝ պատշաճ ձեւով լուծելու ծագած խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ