News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են։ Այս մասին ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Փաստաբանը ներկայացրել է իրավիճակը, որը ստեղծվել է դատավարությունում։ Նա հիշեցրել է, որ Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ի որոշմամբ նորից կալանել է նախկին նախագահին, իսկ հունիսի 27-ին փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Միջնորդությունը ներկայացվել է առաջին ատյանի դատարան։

Սակայն առաջին ատյանի դատարանը արդեն 13 օր չի դիտարկում միջնորդությունը։ Այսպիսով, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։ «Եթե ենթադրենք, որ դատարանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ուներ ազատ արձակվել գրավի դիմաց, դա կնշանակի, որ դատական քաշքշուկի պատճառով արդեն 13 օր նա չի կարող օգտվել իր իրավունքից»,- ընդգծել է փաստաբանը։ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը դիտարկելուց հրաժարումը բացատրում է նրանով, որ չի կարող դիտարկել, քանի որ գործը Վերաքննիչ դատարանում է։ Վերաքննիչ դատարանն ասում է, որ չի կարող նյութերը հանձնել առաջին ատյանի դատարան, քանի դեռ բողոքարկման ժամկետը չի եկել։ «Իմ գնահատականը. երկու փաստարկն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ։ Այդ միջնորդությունը պետք է դիտարկվեր արդեն հունիսի 28-ին»,- ասել է Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Քր.օր. 102-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ միջնորդությունները եւ պահանջները պետք է դիտարկվեն անհապաղ։ Բացառություն է, եթե դրանք ներկայացվում են ոչ ժամանակին, կամ դրանց դիտարկման համար անհրաժեշտ է ծանոթանալ նյութերին, բայց հրաժարումը դիտարկելուց կամ տեղափոխումը՝ նույնպես դատարանի որոշմամբ։ Փաստաբանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետն ավարտվում է 15 օրվա ընթացքում՝ դատավճռի ստացումից հետո։ Այսինքն՝ այսօր դատավորը պարտավոր է հանձնել նյութերը։ Անգամ եթե ընդունենք դատավոր Դանիելյանի՝ օրենքից չբխող պարզաբանումները, ճշտել է Ալումյանը։ Խոսելով կոնկրետ դատավոր Արմեն Դանիելյանի անձի մասին՝ Հայկ Ալումյանը նշել է, որ նա ցույց է տվել իր մտադրությունները՝ անել ամեն բան, որպեսզի առավելագույնս խախտի պարոն Քոչարյանի իրավունքները։ «Չարժե զարմանալ, որ նա գործը չի ուղարկում։ Եվ դա խախտման առաջին դեպքը չէ, դա սպասելի էր»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ այն համատեքստում, որ առաջին ատյանի դատարանը հիմնավորված կասկածներ ունի Սահմանադրությանը 300.1 հոդվածի համապատասխանության հարցում, ձերբակալումը որպես խափանման միջոց առհասարակ չպետք է կիրառվեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ